Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA / հրապարակել է ռազմավարական զարգացման հնգամյա ծրագիրը։ Հիմնական թեման է՝ << Պայքարը դոպինգի դեմ ՝ նոր դարաշրջանում >>։
Ծրագիրը համաձայնեցվել է WADA- ի գործկոմի և հիմնադիրների խորհրդի հետ:
Դեռևս 2019թ․ մայիսին գործակալությունը նախաձեռնել էր ծրագրի մշակումը շահագրգիռ կողմերի հետ։ Նկատի են առնվել WADA- ին հավատարմագրված մարզիկները, մարզաշխարհի, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչները, բնագավառի հեղինակությունները, ազգային հակադոպինգային կազմակերպությունները ,լաբորատորիաները և այլն։
Հակադոպինգային ծրագիրը ուժեղացնելու և << մաքուր սպորտի >> առաջընթացի համար գործակալությունը կշարունակի աշխատել համապատասխան կազմակերպությունների հետ։